Ավտոշուկայում «սև կիրակի» կարող է լինել

«Հրապարակ»-ի   տեղեկություններով ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մի շարք ներկայացուցիչներ շուտով պատրաստվում են «սև կիրակի» հայտարարել և վաճառել  ներկրած մեքենաները։

Մեր զրուցակիցը, որը նույնպես ավտոներկրմամբ է զբաղվել, նշեց, որ համենայն դեպս ավտոներկրողների շրջանում նման խոսակցություն եղել է, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ։

«Նրանք, ովքեր փողի խնդիր չունեն, գործները լավ ա, բերել են, իրանց համար էդքան էլ խնդիր չի, իսկ ով, ասենք, տունը գրավ ա դրել ու մի քանի հատ ավտո ա բերել, ստիպված ուզում ա թեկուզ բերած գնով վաճառի, որ բանկի տակից մի ձև դուրս գա»,- ասաց ավտոներկրողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

«Հրապարակի» հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեռևս նման տեղեկություն չունի, փոխարենը նշեց, որ առաջիկայում բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց նախատեսված չէ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խնդրել է փողոցային ակցիաներից անցնել կաբինետային խոսակցությունների։

Մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

 

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով