«Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին: Սա է՞ նոր Հայաստանի հմայքը…».Գևորգ Պետորսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գործալիքը՝ անպատիժ…

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները:

Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչո՞ւ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը: Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար…

Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ:

Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին:
Սա է՞ նոր Հայաստանի հմայքը…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով