Ախր բոլորիդ գրեթե հիշում եմ ու այն ժամանակ էլ չեմ ընդունել ձեր նմաններին. դուք ընդամենը գըմփգըմփվածներ եք

Ես գրեթե հիշում եմ, թե ովքեր էին բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ՝ հատկապես զոհված զինվորների նկարները տեղադրում իրենց ՖԲ-յան էջում ու լալահառաչ տեքստեր գրում և վայնասունով, վիրավորանքներով, անեծքներով, լկտի խոսքերով քննադատում, դատափետում նախկին իշխանություններին:

Եվ ՖԲ-ը եռում էր, յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում այդ նկարները տեղադրել և իշխանությունների վրա ցեխ շպրտել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞ւր եք, չկա՞ք… Փաստորեն ձեր նպատակը սրտացավությունը չէր, ձեր նպատակը, թիրախը նախկին իշխանություննե՞րն էին… Հա՞…

Հիմա էլ մտել եք այս իշխանությունների գըմփգըմփիկի մեջ ու տաքուկ թաքնվե՞լ…Ինչքա՞ն կարելի է ամեն ինչ շեղել, այլ կերպ ներկայացնել, փաստերն ու իրավիճակն այլ կերպ ներկայացնել, շրջանցել օրենքներն ու վերաձևել…

Ախր բոլորիդ գրեթե հիշում եմ ու այն ժամանակ էլ չեմ ընդունել ձեր նմաններին. դուք ընդամենը գըմփգըմփվածներ եք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ պետք է թվերն իջացրեք, երբ պետք է ուռճացրեք, երբ պետք է բարձրաձայնեք՝ կրկին մեղադրելով նախկիններին, երբ պետք է Մարտիրոս Սարյանի վարպետությամբ թվեր նկարեք ու այդ թվերով կերակրեք Պողոսին ու պողոսակերպներին, նրանց ընտանիքներին…

Բարի ախորժակ, մինչև կփսխեք…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով