359 անձ գողություն է արել «Դալմա Գարդեն Մոլից» և «Երևան Մոլից». Ընդհանուր՝ 22.6 մլն դրամի

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից 359 անձ գողություն է արել. նրանցից 71-ը` մարզերի, 288-ը՝ Երևանի բնակիչներ են: Այս մասին հայտարարվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ժամանակ:

Հափշտակությունների արդյունքում տնտեսվարողներին 22.6 մլն դրամի վնաս է պատճառվել, որից 15.5 մլն դրամը վերականգնվել է:

Մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ դրանց բացակայության պատճառով: Երկու առևտրի կենտրոնում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ը կալանավորվել են, իսկ մնացած 348-ի հանդեպ խափանման այլ միջոցներ են կիրառվել, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանցագործներին, հիմնականում, բռնել են ահազանգի սարքերի միանալու արդյունքում. 7 դեպքում անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակության պահը և բռնել հանցագործին:

PanARMENIAN.Ne

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով