Daily Archives: 30.01.2020

Ահազանգ. Արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչներն ակտիվորեն ինտեգրվում են իշխանությանը

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունն ունի հստակ քաղաքական իմաստ ու ուղղություն և որոնք գոյություն ունեն լայնածավալ արտաքին ֆինանսավորման շնորհիվ` հիմնականում արևմտյան: Նրանք պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ, մասնակցում ընտրական գործընթացներին՝ որպես քաղաքական ուժերի դիտորդներ և վստահված անձինք, և հասարակական գործողություններ են իրականացնում նախկին… Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ.politik.am

politik.am-ի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գարեգին Գաբրիելյանից. ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը,… Կարդալ ավելին »

Քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է  նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել… Կարդալ ավելին »

Արցախում զինծառայող է զոհվել

  Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Այսօր ստացա պատասխանը, ըստ որի ձեր սրտի նախարարի արարքը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքները».Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է -14․12․2019թ․-ին ձեր սրտի նախարարը իր ֆեյսբուքի կայքէջում հրապարակել է մի տեսանյութ (տե՜ս նկարը), որում մի քանի դեռահասներ ռեստորանում նարգիլե են ծխում: Չեմ ողջունում թե երեխաների նարգիլե ծխելու և թե իրենց ծնողների կողմից այդ նարգիլեն պատվիրելու փաստը, սակայն հաշվի առնելով, որ հրապարակված են անձնական տվյալներ,… Կարդալ ավելին »

Մինչև երեկվա Հ1-ի հակաօրինական գործողություններին անդրադառնալը, ուզում եմ ասել, որ եթե կոչ լինի ուղարկել «ժողովրդին» Սահմանադրական դատարանը շրջափակելու, ես իմ կյանքում առաջին անգամ դուրս կգամ փողոցային ակցիայի

Մինչև երեկվա Հ1-ի հակաօրինական գործողություններին անդրադառնալը, ուզում եմ ասել, որ եթե կոչ լինի ուղարկել «ժողովրդին» Սահմանադրական դատարանը շրջափակելու, ես իմ կյանքում առաջին անգամ դուրս կգամ փողոցային ակցիայի, դաժե եթե մենակով լինեմ, կկանգնեմ ՍԴ-ն պաշտպանելու։ Ես ըսկի չգիտեմ Հրայր Թովմասյանին, կարող է դաժե տեսած էլ չլինեմ կյանքիս մեջ դեմ առ դեմ, բայց հերի՛ք է էդ զոռբայությամբ… Կարդալ ավելին »

Ադրբեջանական տրյուկների հույսին մնացած եւ էժան մանիպուլիացիաներ անող «Քիսինջերներին» հիշացրեք, որ Ալիեւն իրենց շատ է սիրում ու վաղուց

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական տրյուկների հույսին մնացած եւ էժան մանիպուլիացիաներ անող «Քիսինջերներին» հիշացրեք, որ Ալիեւն իրենց շատ է սիրում ու վաղուց։ Հա, հիշացրեք նաեւ, որ մեզ չի սիրում, հատկապես Սերժ Սարգսյանին, ու էլի վաղուց։ Այդտեղ իրենց աշխարհայացքները 100%-ով հանընկնում են։ Թող վայելեն իրար»։

Пять армянских фильмов о Великой Отечественной войне

1. «Солдат и слон» (1977, реж. Дмитрий Кесаянц) Весна 1945-го. Война близится к концу, идут бои на территории Германии. Именно в это время предстоит случиться, казалось бы, невероятной истории. «Я никогда не поверил бы в подлинность подобной истории, если бы однажды мне не пришлось увидеть документы, ясно свидетельствовавшие, что в этом невероятном на первый взгляд… Կարդալ ավելին »

Հրայր Թովմասյանի պաշտպանը քրգործ հարուցելու մասին հայտարարություն է տարածել

Եթե ապրեինք իրավական պետությունում, Հ1-ը հեռուստադիտողին զբաղեցնելու նյութ կունենար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա հրապարակել է քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշում: Միհրան Պողոսյանը, մասնավորապես, գրել է. « 00000020 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին «30եհունվարի 2020թ.… Կարդալ ավելին »