150 000 դրամ ստացողի աշխատավարձը կնվազի 3700-ով, 2 միլիոն դրամ ստացողի դեպքում կբարձրանա 210 000-ով. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Загрузка...

ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն: Իսկ մինչև 2023 թվա­կա­նը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 — 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնվել է կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը: Եթե քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:

Ստացվում է, որ եկամտահարկի համահարթեցման և դրան զուգահեռ կուտակային կենսաթոշակային հատկացումների բարձրացման արդյունքում ֆիզիկական անձանց աշխատավարձերը 2020-ի հունվարի 1-ի դրությամբ բարձրանալու կամ նվազելու են 2.5 %-ով:

Օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձի 2.5 տոկոսի չափով նվազում կլինի, քանի որ եկամտահարկը մնում է անփոփոխ՝ 23 տոկոս, իսկ կուտակային կենսաթոշակային հատկացումը 2.5 %-ից դառնում է 5 տոկոս: Մոտ 150 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձի նվազումը կկազմի շուրջ 3750 դրամ:

200 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձն արդեն կբարձրանա մոտ 5000 դրամի չափով, քանի որ նախկին 28 տոկոսից եկամտահարկը դառնում է 23 տոկոս, իսկ կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, մնացած 2.5 տոկոսը կամ 5000 դրամը կլինի բարձրացումը: 300 հազար դրամի դեպքում աշխատավարձը կբարձրանա 7500 դրամի չափով, 400 հազար դրամի դեպքում՝ 10000 դրամով:

2 մլն դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը զգալի կլինի ՝ 10.5 տոկոսի կամ 210 000 դրամի չափով: 36 % եկամտահարկի փոխարեն 2 մլն դրամ և ավելի ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ և 2.5 տոկոս բարձրանում է կուտակայինը: Այսինքն, աշխատողը կկարողանա տնօրինել 10.5 տոկոսով ավելի գումար:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։ Նաև 2 տոկո­սային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:

2020-ի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռ­նար­կա­տի­րու­թյան հարկման համակարգը: Մասնավորապես, վերացվել է արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդրվել է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակար­գից կարող են օգտվել ինչպես իրավա­բա­նա­կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, այն­պես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրաց­ման շրջանառության տարե­կան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Փոփոխություններով առավել առաջանցիկ տեմպերով կբարձրա­նան ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Օրինակ, 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ 9 տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ

Աղբյուր`tert.am

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...