Daily Archives: 14.01.2020

«Եթե դիմումիս չարձագանքեն` կաղմկեմ. գիտեմ՝ իմ շատ աղմկելուց՝ ամեն ինչի ընդունակ են». Ալիկ Սարգսյանը պահանջում է իրեն կանչել հարցաքննության. 168.am

  2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց 4 ամիս անց էլ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։ Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։ «Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ… Կարդալ ավելին »

Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Instagram-ի իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, իմ առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու եմ նաև Twitter-ից: Այս հարթակի ընձեռած հնարավորությունները ևս օգտագործենք ինֆորմացիայի փոխանակումն օպերատիվ և արդյունավետ դարձնելու համար»:

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

Արման Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ։ Այս անձնավորությունը իրեն թույլ է տալիս հայտարարություններ, որոնք չունեն հիմնավորում և դրանցով նա վարկաբեկում է մեր երկրի ուժային կառույցը, որը ապահովում է երկրի անվտանգությունը։ Սորոսից ու NED-ից գումարներ ստացող Դանիելը արդեն անցնում է բոլոր… Կարդալ ավելին »

Մաշկային լեյշմանիոզի դեպք «Նորք» ԻԿՀ-ում

«Մաշկային լեյշմանիոզը պատմականորեն տարածված է եղել Հայաստանում: Սկսած 1999 թվականից պաշտոնական վիճակագրությամբ գրանցվել է 3 բերովի դեպք, տեղական դեպքեր չեն արձանագրվել: Մաշկային լեյշմանիոզը մեղմ և բարվոք ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը սակայն կարող է առաջացնել այլանդակող սպիներ, քանի որ հիմնականում առաջանում է մարմնի բաց մասերում: Հարուցիչները կարող են լինել Լեյշմանիա ցեղի նախակենդանիների 3 տեսակներ, որոնք… Կարդալ ավելին »

«Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում…». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը գրելով. «Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում ?»: Տեսանյութը Աչաջուր համայնքում ծնված հսկա Տիգրանի մասին է: Բնական ճանապարհով ծնված փոքրիկը կշռում է 5 կգ 230 գրամ, հասակը 57 սանտիմետր է»:

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ․ ո՞վ է վճարել․ Politik.am

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»: Politik.am-ը կառավարության իր աղբյուրներից ճշտել է,… Կարդալ ավելին »

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց․ ուղիղ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց։ Նրանք պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը և թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու նպատակով։ Ավտոներկրողները դժգոհ են նաև, որ  մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: Նրանք նաև պնդում են, որ անհարմարություններ է պատճառում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։ Հիշեցնենք, որ ավելի… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Վիճակը ծանր է, բազմիցս էր պաշտպանական խումբը բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, սակայն անտեսվում էր։ Ավելին, բազմիցս դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու, քանի որ արգելք էր հանդիսանում առողջության հետ կապված, նորից անհիմն… Կարդալ ավելին »