Daily Archives: 03.01.2020

«Մահ Ամերիկային». տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Իրանում

Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանում բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ԱՄՆ-ի կողմից իրանցի հեղինակավոր գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» պարբերականը, ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային» և զոհված գեներալի լուսանկարով պաստառներ են ցուցադրում: Հղում անելով իրանական պետական լրատվական գործակալությանը՝ պարբերականը հայտնում է, որ նմանօրինակ ցույցեր են անցկացվում նաև Արաք, Բոջնուրդ, Համադան, Հորմոզգան, Սանանդաջ, Սեմնան,… Կարդալ ավելին »

Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»:

Ադրբեջանական ուժերի պարտադրման տակ տված այս ծաղրածուի քմահաճ հրահանգով՝ Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանը, 65 տարեկան հասակում, արդեն երկրորդ Ամանորը չի նշում իր տանը՝ իր թոռնիկների հետ…

Կարծում եմ՝ իմաստ ունի մի փոքր կարծիք գրել անցած տարվա վերջին բեմադրված կլոունադայի մասին։ Անցյալ տարվա վերջին ամենաաբսուրդային փաստը՝ դա պաթոլոգիկ դասալիք Արման Բաբաջանյանի առջև հայ զինվորին ստորացնելու՝ իշխանությունների որոշումն էր, ինչը լուծվեց ամանորյա բդի պատրաստման աժիոտաժի մեջ։ Դե, հաշվի առնելով ամբողջ տարին, ժողովրդին, համացանցով որպես կերակուր տված ձերբակալությունները, որոնք չեն բերել դեռևս ոչ մի… Կարդալ ավելին »

«Այսպիսով ցավոք մերձավոր արևելքում լարվածության նոր փուլ է սկսվում, հղի լայնածավալ ռազմական բախումներով».Գևորգ Գևորգյան

Բաղդադում՝ ամերիկյան օդային ուժերի հարվածից զոհվել է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Ցավակցություններս գեներալի ընտանիքին, հարազատներին և Իրանի ողջ ժողովրդին, Իրանում հայտարարված է եռօրյա սուգ: Այսպիսով ցավոք մերձավոր արևելքում լարվածության նոր փուլ է սկսվում, հղի լայնածավալ ռազմական բախումներով:Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնին հայտարարել է. «Դաժան… Կարդալ ավելին »

«Կոպերատիվ» պետական այրերին,ովքեր մատների արանքով են նայում Իրանի հետ կատարվող զարգացումներին չի խանգարի վեր կենալ տոնական սեղաններից և զբաղվել իրենց պարտականություններով

  «Կոպերատիվ» պետական այրերին,ովքեր մատների արանքով են նայում Իրանի հետ կատարվող զարգացումներին չի խանգարի վեր կենալ տոնական սեղաններից և զբաղվել իրենց պարտականություններով: էդ վերլուծող ինստիտուտներին մի հիշեցում,եթե իհարկե այդպիսիք մնացել են սովորաբար ԱՄՆ երբ ռմբակոծում է,մի քանի տասնյակ կամ գուցե ավել կիլոմետր լինում է,որ շփոթում է իր խոցման վայրերը:Նման դեպքեր իրոք եղել են: Վահան Բաբայանի… Կարդալ ավելին »

Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ածելիով ինքնավնասման փորձ է կատարել

Հունվարի 2-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում, քաղաքացին սպառնում է ածելիով վնասել իրեն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.)… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Քաջարանում ձյուն է տեղում

  Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար»… Կարդալ ավելին »

Ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին

  Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում․ միայն վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա) և մահացել 4 (կին, տղամարդ և 2 երեխա) քաղաքացի, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Եղե’ք իրազեկ Շմոլ… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար կին վարորդի մասնակցությամբ

Հունվարի 3-ին, ժամը 11:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան-Շահազիզ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996… Կարդալ ավելին »

«Սուլեյմանիի սպանությունը, կարելի է ասել ԱՄՆ-Իրան հայտարարված պատերազմ է». Սարգիս Գրիգորյան

Արաբագետ  Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սուլեյմանիի սպանությունը ոչ միայն էլ ավելի է խորացնում ճգնաժամը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս, այլ կարելի է ասել ԱՄՆ-Իրան հայտարարված պատերազմ է, որը սուր բնույթ է ստանալու Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Իսրայելում, Պարսից ծոցում և այլն….»: