Daily Archives: 01.01.2020

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

Հունվարի 1-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 07:00-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան: Դեպքի վայր… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ 38-ամյա պայմանագրային զինծառայողը հրազենային վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

  Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ Օհանյանն… Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ:

Նիկոլ Փաշինյանը մարդկանց թողել հրապարակում, գնացել է ռեստորան. «Հրապարակ»

  Երեկ հրապարակում ամանորյա շնորհավորանք հղելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մնացել է հազարավոր քաղաքացիների հետ՝ նշելու տոնը, ինչպես ինքն էր կոչ անում Ամանորի գիշերը գնալ Հանրապետության հրապարակ,  ընտանիքի հետ գնացել է ռեստորաններից մեկը եւ նշել Նոր տարին։ Այս մասին գրում է ,Հրապարակ» կայքը՝ ներկայացնելով երևանյան ռեստորաններից մեկում վարչապետի, նրա տիկնոջ, դստեր ու կնոջ եղբոր՝… Կարդալ ավելին »

Օրենքը խախտվել է. առաջին անգամ չի հնչել ՀՀ պետական օրհներգը

Կառավարության շենքից դեպի Հրապարակ վարչապետին ուղեկցում էին տիկինն ու երեք դուստրերը: Վարչապետի ելույթից անմիջապես հետո հնչեցին Հրապարակի ժամացույցի զարկերն ու Կամո Սեյրանյանի ելույթը՝ Հայաստանի հանրապետության օրհներգի փոխարեն: Այս տարի Հանրապետության օրհներգը չի հնչել: Ամանորի գիշերը՝ Հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ պետական օրհներգը հնչեցնելը, սակայն, ամրագրված է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքում: Նշենք, որ այս տարի Երևանի… Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման… Կարդալ ավելին »