Քննչականը ցրեք. Արման Բաբաջանյանը մենակով բոլոր մեղավորներին կնշանակի

 

Արման Բանաջանյանը չի դավաճանում կեղծարարի իր գործելաոճին: Նույնիսկ երիտասարդ մարդու մահն է օգտագործում իր անձնական նպատակների համար: Ընդ որում, Արման Բաբաջանյանի անձնական նպատակները վերջին շրջանում գերազանցապես կենտրոնացված են Հայաստանի Հանրապետության 2-րդ և, հատկապես, 3-րդ նախագահների անձերը պախարակելու շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ Արման Բաբաջանյանը բավականին հեռու է բարոյական մարդ լինելուց, դա արդեն բոլորիս հայտնի է, սակայն կրկնվենք՝ այն մարդը, ով կեղծիքի միջոցով ձեռք է բերել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն, իսկ այնուհետև դատվել է դրա համար, չի կարող բարոյական անձնավորություն լինել: Առանձնահատուկ նշենք, որ այն հայրենասիրական բոցաշունչ տեքստերը, որոնք տիրաժավորվում են Բաբաջանյանի կողմից խիստ անընդունելի են հենց այդ ֆոնին:

Չի կարող հայրենասեր լինել այն տղամարդը, որը՝ չունենալով առողջական որևէ խնդիր, կեղծիքի է դիմում բանակում ծառայելուց խուսափելու համար: Սա եկեք մեկ և ընդմիշտ հիշենք և այսուհետ Արման Բաբաջանյանին հիշելիս հիշենք նաև «դասալիք» և «դատվածություն ունեցող» հասկացությունները: Անդրադառնանք նաև Արման Բաբաջանյանի վերջին մի քանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ նա իրեն թույլ է տալիս ակնարկներ անել Գ.Կուտոյանի ողբերգական մահվան պատճառների և շարժառիթների մասին: Սկսենք նրանից, որ եթե պարոն Բաբաջանյանը իրոք սովորել է այն ուսումնական հաստատություններում, որտեղ որ իր պնդմամբ սովորել է, ապա նա պիտի որ իմանար, որ հատկապես ԱԺ պատգամավորի պաշտոնում գտնվելիս նա պետք է զերձ մնա որևէ գնահատականներից և եզրակացություններից, առավել ևս՝ ենթադրություններից:

Հատկապես անընդունելի է այն, որ նա ամեն կերպ փորձում է սլաքները ուղղել դեպի Սերժ Սարգսյանը: Անհասկանալի է ոչ այնքան անկախ պատգամավոր Բաբաջանյանի տրամաբանության թռիչքը այս հարցում: Սակայն, եթե ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ անհիմն ենթադրություններ կատարել, ապա դրանով նա մեզ, պարզ քաղաքացիներիս, իրավունք է տալիս անել նույնը: Պատկերացնում եք, վերջին շրջանում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների ֆոնին որքան հեշտ է նման սպեկուլյացիաներ անել: Սակայն մենք, ի տարբերություն անզուսպ, իսկ ավելի հստակ՝ ոչ պրոֆեսիոնալ Արման Բաբաջանյանից, չենք տրվի գայթակղությանը և աջ ու ձախ անհիմն մեղադրանքներ չենք շաղ տա, այլ կսպասենք պաշտոնական տվյալների, հույս չունենալով սակայն, որ այս գործը կբացահայտվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եզրափակելով նշենք, որ անընդունելի ենք համարում այս ողբերգական դեպքի շուրջ վերջին օրերին համացանցում ծավալվող անմարդկային քննարկումներն ու մեկնաբանությունները: Խորապես ցավակցում ենք Կուտոյանների ընտանիքին իրենց կորստի համար

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով