Փաստացի ով վերջին անգամ եղել է Արցախում կփաստի ,որ յոթ շրջաններն ու Մեղրին իրենց տեղում են

Էլի Արցախի հարցում մեղադրեց նախկիններին ՝ հող հանձնելու մեջ, թե բա Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել յոթ շրջանները:
Մի ժամանակ էլ Քոչարյանին էր մեղադրում Մեղրին հանձնելու մեջ:

Փաստացի ով վերջին անգամ եղել է Արցախում կփաստի ,որ յոթ շրջաններն ու Մեղրին իրենց տեղում են:
Ու ամեն անգամ լաց ու կոց դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել, մի տեսակ անլուրջ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես , թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում ,որովհետև հանրությանը Արցախյան բանակցություններից մի քանի թեզ է հայտնի՝ այն որ կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի ,Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար,որ Ալիևը կիրթ մարդ է, ու էլի մի քանի անսովոր հայտարարություններ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով