«Փաշինյանը չի կարողանում իր ընտանիքին բացատրել, որ չի կարելի խառնվել քաղաքականության մեջ, չի կարողանում բացատրել, որ այդ ամենն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում».Վահան Բաբայան

«Հայելի»  ակումբում այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը։

Նա նկատեց, որ մեր հասարակությունը ժամանակին դժգոհում էր կլանային համակարգից և նույն այդ կլանային իրավիճակում հայտնվել ենք հիմա: «Կան հարցեր, որոնց պարոն Վանեցյանը պարտավոր է պատասխանել, նոր հայտարարություններ անել»,-ասաց նա և նշեց, որ եթե քաջություն ունեն խոսել խնդիրներից, ուրեմն, թող բացահայտեն, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին օրվանից ինչ է եղել հանրապետությունում, ինչ ինֆորմացիաներն են թաքուն պահվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր կուսակցությունն առաջին օրվանից ասել է, որ հեղափոխությունը չարիք է և Փաշինյանը չի կարողանալու լուծել արմատացած այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծվում էին, և փորձ էր արվում առաջ շարժվել Սերժ Սարգսյանի օրոք»,-ասաց Վահան Բաբայանը:

Բանախոսներն անդրադառնում են պետական հեղաշրջման փորձի համար ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու հարցին, Վանեցյան- Մարիամ Փաշինյան ֆեյսբուքյան բանավեճին, ծննդատների օպտիմալացմանը,  ՀՀ ներքաղաքական իրավիճակին։

Քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա ըստ հավասար հարթությունների, չի կարելի քաղաքականության մեջ պլանկաներն իջեցնել։ Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Վանեցյան- Մարմիամ Փաշինյան գրագրությանը։

«Փաշինյանը չի կարողանում իր ընտանիքին բացատրել, որ չի կարելի խառնվել քաղաքականության մեջ, չի կարողանում բացատրել, որ այդ ամենն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,- ասաց  Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբայանի խոսքով `Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, պետք է չանդրադառնար, չարձագանքեր, չներքաշվեր նմանատիպ խոսակցությունների մեջ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի երկրի ղեկավարի ընտանիքի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում, այնինչ Հայաստանում հակառակ պատկերն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով