Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը: Կուտոյանին հրաժեշտ տալու էին եկել էքս նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականներ, ուժայինների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ներկա էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանական թևից ներկայացել էին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ծաղկեպսակ էր ուղարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ցավակցական ուղերձ չէր հղել Կուտոյանների ընտանիքին, միայն կառավարության լրատվական վարչությունից էին ասել, որ վարչապետը ցավակցում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել, սգո սրահի աջ և ձախ կողմերում տեղադրված էին Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով