Տուրիստական բումի փոխարեն ոչինչ չասող անհեթեթ թվեր

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: Այո, ձեր աչքերը ձեզ չեն խաբում: Ըստ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր վիճպետկոմի անցած տարի Հայաստան ժամանածների թիվը գերազանցել է բնակչության քանակը: Ընդ որում, 2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: Այսինքն, ընդհանուր ժամանածների գրեթե կեսը:

Արդարացի լինելու համար նշենք, որ տարեվերջյան ժամանումների դինամիկայի որոշակի դիսպրոպորցիան բնական է, կապված այն հանգամանքի հետ, որ արտագնա աշխատանքների մեկնածների գերակշիռ մասը Հայաստան է վերադառնում ամանորյա տոներին ընդառաջ: Սակայն բերված թվերը այնուամենայնիվ մեղմ ասած զարմանք են առաջացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտալի է նաև այն, որ այս գրառումը արդեն երկրորդն է: Ավելի վաղ օրվա ընթացքում Փաշինյանը արդեն հրապարակել էր մեկ գրառում, դարձյալ անհեթեթ ժամանումների թվով: Ժամեր անց հեռացրել էր այդ գրառումը, հստակեցնելով, որ թվերը այնքան էլ ճշգրիտ չէին, քանի որ «մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա: … վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի:

Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական:» Վարչապետի պաշտոնը զբաղեցնող աձնավորությունը, հավանաբար դասեր քաղելով էլեկտորատի առավել սթափ դատող սեգմենտի աչալրջությունից, այդ անհեթեթ գրառման մեջ փորձ է արել ապահովագրվել արդարացի և հիմնավորված քննադատությունից օդից թվեր հրապարակելու արատավոր սովորության հետ կապված և գրառման վերջում հավելել է, որ հաշվարկում միևնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումները նույնպես հաշվի են առնված: Կրկնակի, բազմակի մեկնում-ժամանումների թիվը պետք է հանվի՝ անձի հետ նույնականացված վերջնական տվյալները ստանալու համար: Այս տվյալների մշակումն ընթացքի մեջ է:

Ավաղ, պետք է հիասթափեցնենք պարոն Փաշինյանին: Չի փրկելու: Իսկ այժմ ավելի հանգամանալից այս անհեթեթ թվերի մասին: Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայությունը, որը հանդիսանում է պաշտոնական վիճակագրական տվյալների միակ լեգիտիմ աղբյուր, դեռ չի հրապարակել 2019 թվականի վերջին 11 ամիսների ամփոփ տվյալները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատուկ ենք հրավիրում ձեր ուշադրությունը այս փաստի վրա, քանի որ ԱՎԾ-ն (իդեալում) տվյալներ հրապարակելուց առաջ իրականացնում է բոլոր անհրաժեշտ վիճակագրական գործողությունները ճշգրիտ ցուցանիշներ ստանալու համար և դրանք հրապարակում է հաստատված միջազգային ձևաչափով, որպեսզի տվյալները հնարավոր լինի համեմատել այլ տվյալների հետ: Այնպես որ մեր հայրենիքի համար մեկ տնայնագործ վիճակագրական գիտությունների դոկտորը լավ կանի զերձ մնա ժամանակից շուտ թվեր հրապարակելուց: Հիմա բուն թվերի մասին: Նիկոլ Փաշինյանը, ըստ ավանդույթի, չի մանրամասնում, թե ժամանածների որ մասն են կազմում զբոսաշրջիկները:

Բայց չէ՞ որ տեղեկատվության բովանդակության ամենակարևոր բաղադրիչը հենց դա է: Հենց զբոսաշրջիկների քանակն է, որ կարևոր դեր ունի խոստացված և այդպես էլ պատրանք մնացած տնտեսական աճի համար: Առանց այդ բովանդակության ձեր կողմից պաթոսով հրապարակված թվերը արժեք չունեն: Իսկ վարչապետի կողմից ակնարկվող «միևնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումները» հաշվի առնվեն, ապա ժամանողների իրական թիվը կնվազի առնվազն 4 անգամ: Բայց նույնիսկ այդ դեպքում ստացված թիվը բովանդակային առումով մեզ ոչինչ չի ասի, քանի դեռ չգիտենք, թե ժամանածներից որքանն են եղել փող բերող զբոսաշրջիկները, իսկ որքան՝ սեփական երկրի աղքատությունից փախչող և Հայաստանում ավելի լավ կյանք որոնող հնդիկ-պակիստանցի-պարսիկ-ֆիլիպինցի մասնագիտական որակավորում չունեցող գաստարբայտերները:

Բնական է, որ վարչապետը խուսափում է մանրամասներից: Հեղափոխության օրերին և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խոստացած զբոսաշրջության բումը այդպես էլ տեղի չունեցավ, այլապես բոլորս կզգայինք դրական փոփոխությունները: Ավելին, ամանորյա տոների նախօրեին Հայաստան-Վրաստան սահմանին ձևավորված իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են ամանորը անցկացնել Վրաստանում: Իսկ հակառակ ուղղությամբ գետ մեկ ավտոմեքենա չկար: Եթե լավ փորփրենք, կպարզենք, որ ժամանողների զգալի մասը կազմում են հենց այն վերը նշված որակավորում չունեցող գաստարբայտերները, որոնց ժամանումը բնավ չի կարելի առաջխաղացում համարել:

Եզրափակենք:

Խոստացած զբոսաշրջության բումի բացակայության ֆոնին շոուների սիրահար վարչապետին մնում է միայն գեղեցիկ փաթեթավորել և ազգաբնակչությանը վաճառել բովանդակություն չունեցող թվեր:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով