«Վարչապետ-դերասանը».Կորյուն Գրիգորյան

 

Վարչապետ-դերասանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ անգամ զարմանում ենք Նիկոլ Փաշինյանի այս կամ այն արարքի վրա։ Մենք ամեն անգամ կրկնում ենք, որ նման բան չի եղել, որ․․․։ Իհարկե շատ զարմանալի, անգամ տարօրինակ է թվում Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ քայլերն ու արարքները։ Այժմ կներկայացնեմ մի քանի օրինակ Նիկոլ Փաշինյանի քայլերից։ Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում Live և Selfi անել, սա շատ տարօրինակ վարքագիծ է քաղաքական գործիչի համար, սակայն շատ բնական է դերասանի համար, որը չի կարող ապրել առանց տեսախցիկների։ Նիկոլ Փաշինյանը սիրում է հրապարակում, միտինգների միջոցով շփվել ժող ջանի հետ։ Սա նույնպես տարօրինակ է իշխող ուժի ղեկավարի համար, սակայն շատ բնական է դերասանի համար, ով չի պատկերացնում իր կյանքը առանց հանդիսատեսի և օվացիաների։

Մենք տեսնում ենք թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատում Պապ թագավորի, Հռոմի Պապի և Հիսուս Քրիստոսի հետ։ Հերթական տարօրինակ պահվածքը երկրի ղեկավարի համար, սակայն շատ բնական ձգտում է նոր կերպարների մարմնավորման դերասանի համար։ Չափազանց էմոցիոնալ վարքագիծը, որը ուղղակի անընդունելի է քաղաքական գործիչի համար, սակայն շատ բնական է դերասանի համար։ Ճոխությունների նկատմամբ ձգտումը, որը նույնպես շատ նորմալ կդիտվեր հոլիվուդյան դերասանի դեպքում՝ սեփական ինքնաթիռ, շքեղ առանձնատուն, շքեղ ավտոմեքենա․․․ Մենք ականատես ենք լինում երկրի ղեկավարի համար անհիմն ու անօգտակար արտասահմանյան ուղևորություններին, սակայն ոչ ոք չեր զարմանա դերասանի «գաստրոլների»  վրա։

Հարգելի ժող ջան եկեք սահմանենք հայկական Օսկար մրցանակ և մի 100 հատ տանք չստացված դերասան Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո միգուցե նա իսկապես կհասնի իր մուրազին ու հանգիստ կթողնի մեր ազգին․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով