Վարչապետը կառավարության նիստերը վարում է այնպես,ասես նա գտնվում է իր 3րդ մասի բակի զրուցարաններից մեկում.Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարդու ինքնին համբերատար է այնքան ժամանակ մինչև իր սպասումները արդարացնում են,սակայն կա «բաժակ»,որը ունի լցվելու հատկություն իսկ այդ հատկությունը մոտ է,շատ մոտ:

Վարչապետը կառավարության նիստերը վարում է այնպես,ասես նա գտնվում է իր 3րդ մասի բակի զրուցարաններից մեկում:Առօրյա շբման,առօրյա պռոբլեմները շահարկելով նա խոցում է որոշ մարդկանց սրտերը,և այդ հնարքով պահում իր արդեն իսկ ցածր վստահությունը:

Իսկ մարդիկ այդքան էլ միամիտ չեն և ամեն ինչ շատ լավ հասկանում են,որ վարչապետի ղեկավարման ժամանակը կամաց-կամաց սպառվում է,որ երկրին պետք են իսկապես պրոֆեսիոնալ կադրեր,գործից հասկացող մարդիկ,և վերջապես պետության համար մտահոգ ղեկավար:Իսկ այս պարագայում`պահը հասուն է,ժամը մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով