Վաղը տեղի է ունենալու ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամլո ասուլիսը.Արա Վարդանյան

Վաղը տեղի է ունենալու ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամլո ասուլիսը։Այդ կապակցությամբ որոշել եմ օգնել մեր լրագրողներին և իրենց ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի հարց, որոնք կարծում եմ պետք իրեն ուղղվեն։ Եվ այսպես.

1. Ո՞ր պաշտոնյան է իրեն համոզել, որ Արդշինբանկի կողմից ներգրավված 300 միլիոն դոլարը կարելի է ներկայացնել որպես օտարերկրյա ներդրում։
2. Ի վերջո Արթուր Վանեցյանը պլանավորու՞մ էր պետական հեղաշրջում թե ոչ:
3. Արդյո՞ք իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ թերթում տպագրվող նյութերը արտացոլում են իր կարծիքը, և արդյոք որոշ հոդվածներ հենց նա է գրում:
4. Ինչու՞ չեն նշանակվում ԱԱԾ և Ոստիկանության պետետերը։
5. Արդյո՞ք դուք անձնապես եք ղեկավարում ձեր ֆեյքերի ֆաբրիկաները, թե այդ գործը իրականացնում է այլ անձ։
6. Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ձեր ֆրակցիայի պատգամավորների հնարավոր արտահոսքի դեմ։
7. Արդյոք Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից մեկը տրամադրել և տրամադրում է ձեզ աջակցություն թե գումարային և թե իր աշխատակիցների միջոցով սոցիալական ցանցերում ձեր պաշտպանության գործը կատարելով։ Եթե այո, արդյո՞ք իրենց բացատրել եք, որ դրա համար իրենք խստագույնս պատժվելու են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով