«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ. 10-ամյա տղայի մատն ամպուտացվել է

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ Նրանցից 4-ն ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով