Ռեֆորմիստների անունից Վահան Բաբայանը ցավակցեց Իրանի բարեկամ ժողովրդին

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կուսակցության անունից ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը ցավակցական գրառում արեց սգո մատյանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  անունից Բաբայանը ցավակցեց Իրանի բարեկամ ժողովրդին և մաղթեց խաղաղություն:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով