Ոչ թե սևերի և սպիտակների բաժանում է պետք, այլ գործող և կայացած էթիկայի հանձնաժողով

Փորձագիտական եզրակացությունները ցույց են տալիս, որ ողջ աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում նվազում է խորհրդարանների հանդեպ հանրության վստահությունը: Պատճառները բազմաթիվ են՝ ժողովրդավարության պակաս, արժեհամակարգերի փոփոխություն, հասարակության միջին և ցածր խավերում կրթվածության մեծացում, որի արդյունքում բանիմաց և գիտակից հասարակությունն այլևս չի հանդուրժում, չի հավատում և ապավինում չինովնիկներին:

Բացառություն են կազմում ընդամենը 1-2 երկիր, որոնցից ոչ մեկը բնական է որ Հայաստանը չէ: Խնդիրը լուծելու համար բոլոր երկրներում էլ անհրաժեշտություն է առաջանում, կատարել համակարգային փոփոխություններ, որոնք կհսկեն պատգամավորների վարքագիծը և կնպաստեն խորհրդարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Այդ նպատակի համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է ունենալ ԱԺ Էթիկայի մարմին և ԱԺ վարքագծի կանոնագիրք, որտեղ կամրագրվեն պատգամավորի վարքագծի կանոնները և դրանց խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցներ՝ օրինակ, ենթարկել հարկադիր հանրային աշխատանքների: Նման պատժամիջոցները շատ արդյունավետ չեն, այնուամենայնիվ դրանց առկայությունը կենսական անհրաժեշտություն է և կարողանում է զսպել պատգամավորներին և բարձրացնել խորհրդարանների վարկանիշը, տեղն ու դերը հանրության շրջանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2012 մայիսից 31-ին մեկնարկեց ՀՀ 5-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանի գործունեությունը: 1-ին նստաշրջանում ձևավորվեց Հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ 1-ին էթիկայի հանձնաժողովը, կանոնակարգման առարկա դարձավ պատգամավորների էթիկական վարքագիծը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվեցին էթիկայի կանոնները, պատգամավորի պարտականություններն ու սահմանափակումները: Չսահմանվեցին միայն պատժամիջոցները: Էթիկայի հանձնաժողովի նախագահներից մեկն էլ այն օրերին ՀԱԿ պատգամավոր հանդիսացող, իսկ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Սակայն նույն ՀԱԿ-ը և Նիկոլ Փաշինյանը, ովքեր փոքրամասնություն և ընդդիմություն էին կազմում և, ըստ երևույթի, ավելի շահարգրգռված պետք է լինեին էթիկայի հանձնաժողովի գործունեությամբ և պատժամիջոցների սահմանմամբ 3-րդ նստաշրջանից հետո բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքները, հանձնաժողովի կազմին չներկայացան և նիստերին չմասնակցեցին: Առանց պատժիչ գործառույթի մնալով Էթիկայի հանձնաժողովը մնաց «անատամ»:

2018-ի ապրիլին, Հայաստանում նույն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Թավշյա» հեղափոխությունը, իսկ դեպտեմբերին՝ ԱԺ արթահերթ ընտրությունները: 2019-ի հունվարի կեսին՝ ուղիղ 1 տարի առաջ, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նիստը, որտեղ իշխող «Իմ քայլ» դաշինքի 88 պատգամավորները ընտրվեցին ժողովրդի կողմից, մեծամասամբ միայն «հեղափոխության» ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդության և աջակության շնորհիվ: Մարդիկ ընտրեցին այդ անձանց միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին ճանաչելով, նրան ապավինելով և հավատալով: ԱԺ 7-րդ գումարման ընթացքում ԱԺ էթիկայի հանձաժողով ստեղծելը և հանձնաժողովի ինստիտուտը վերջնականապես կայացնելը Նիկոլ Փաշինյանի իշխանության և նրա կուսակցության համար լավ առիթ և պատճառ կլիներ, որպեսզի հանրության շրջանում բարձրանար ԱԺ-ի հանդեպ վստահությունը և զուտ Նիկոլ Փաշինյանի անձի համար տվյալ ԱԺ-ում գերիշխող պատգամավորներին ընտրած հասարակությունը կսկսեր ճանաչել նաև այդ անձանց որպես անհատականություն, այնինչ դա չարվեց: Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի օրոք կազմավորված ազգային ժողովի արդեն իր գործունեության 1–րդ տարին է լրանում, տեղի ունեցավ բախում պատգամավորների միջև:

Ընդդիմադիր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթով անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, ասելով. «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մենակ հուշում՝ խորհուրդ ասեմ։ Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա։ Լավ կլիներ` դրա դեմ պայքարեյիք»: Այս խոսքերից հետո ամիբիոնին մոտեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն արձագանքեց Գևորգ Պետրոսյանի ելույթին, ընդգծելով՝ ««Բարգավաճ Հայաստանի» անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ էս խայտառակ պահվածքի համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենից հետո էլ, երբ Արման Բաբաջայնանը մոտենում էր իր պատգամավորական աթոռին՝ ԱԺ դահլիջում տեղի ուենցավ քաշքշուկ, հնչեցին վիրավորանքներ: Ակամայից անձինք սկսում են հիշել չեղած էթիկայի հանձնաժողովի գործունեության անհրաժեշտության մասին, հանձնաժողով, որի անհրաժեշտության մասին սակայն պետք չէ հիշել միայն նման դրվագների դեպքում: ԱԺ Էթիկայի հանձնաժողովը ոչ թե պետք էր հեռացնել, այլ պետք էր դարձնել կայացված և մշտական հանձնաժողով, որը կգործեր մշտական, անաչառ, օբեկտիվ, այնինչ այսօր դա չկա, փոխարենը գործում է սևերի և սպիտակների բաժանումը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով