«Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը».Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի facebook-յան էջում այսօր երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին…

Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում…Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ…Նախ, բարեվարքության կաննոներն անտեսելով Վանեցյանին Մարիամը դիմում է անունով…Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից «լսել» «Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր»: նախադասությունը…Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում և այսպիսի բովանդակությամբ գրառում է արել…

Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ «Он слишком много знает…»հայտնի դարձած արտահայտության հետ…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով