«Շատ ենք փոխվել, բոլորս, ազգովի, ջղային ենք, ատելությունն է շատացել».Մարգարիտ Եսայան

Շատ ենք փոխվել, բոլորս, ազգովի, ջղային ենք, ատելությունն է շատացել, նյարդեր կան, որ երբեմն չեն դիմանում, ժպիտն է պակասել, սուտ է, չկա ժպիտների ոչ մի քաղաք, նախանձն է որդի պես կրծում շատերին, չարությունը բարությունից է խոսում, կեղծիքը՝ արդարությունից, տգեղը՝ գեղեցկությունից, լիրբը՝ սրբությունից, ղզիկը՝ տղամարդկությունից, հաստը՝ բարակից, ազնիվը՝ խարդախից, տգետը՝ խելքից, դավաճանը՝ նվիրվածությունից, չշարունակեմ, ով հասկացավ՝ հասկացավ, ով չհասկացավ, նրա բաժինը այդքանն է, ով ընդունեց, ուրեմն՝ հասկացավ, ով մերժեց, ուրեմն՝ ես ճիշտ եմ․․։Բայց թողնենք, սա, այս նախաբանը ինքնըստինքյան գրվեց, իրականում բոլորովին այլ բանի մասին էի ուզում հենց հիմա պատմել․․․Ահա այն, ինչի համար նստեցի համակարգչի առջեւ, այս սուրբ օրով․․․Քիչ առաջ հեռախոսս զնգաց, անծանոթ համար էր, սովորական շնորհավորանքի խոսքեր,բարեմաղթանքներ, ջերմ մարդու ձայն էր, բայց՝ անծանոթ, համենայնդեպս, թվաց՝ անծանոթ։Ասացի․«Շնորհակալ եմ, ներեցեք, բայց չճանաչեցի ձեր ձայնը, ո՞վ է»։

Չեք հավատա, քանի որ ինքս էլ չհավատացի։Նա մի մարդ է, ում գրեթե բոլորը ճանաչում են, ես էլ ՝ արդեն մոտ 30 տարի, միշտ հանդիպել ենք, փողոցներում, պատահաբար, մի երկու բառ ենք փոխանակել ու անցել եւ, երբեք, երբեք նա ինձ չի շնորհավորել ոչ Նոր Տարի, ոչ Սուրբ Ծնունդ, ոչ որեւէ այլ առիթով։Եվ հիմա, այսօր վերցրել ու զանգել է, անգամ չգիտեի, որ իմ հեռախոսահամարն ունի, պատկերացրեք, անչափ հուզիչ էր, անսպասելի, ջերմ եւ մի տեսակ նոստալգիկ․․․Հա, չեմ ասի, թե ով էր նա, բայց ուզում եմ նորից ու նորից պնդել՝ ամեն ինչ կյանքում անցողիկ է, փոշի, մնայունը ՄԱՐԴՆ է, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, այն անտեսանելին եւ անշոշափելին, որն ավելի անգին է ու թանկ, քան ցանկացած պաշտոն, կոչում, աթոռ, գումար, առանձնատուն, շքեղություն․․Ու ես այսօր երջանիկ եմ, շնորհակալ այս զանգի համար, այս մարդուն շնորհակալ եմ, որ հազար տարի անց հիշել է ինձ, եւ ուզել է անպայման ձայնս լսել ու շնորհավորել․․Նա հիմա մի քիչ վատառողջ է, ձայնից հասկացա, ուզում եմ առողջություն մաղթել նրան եւ բոլորիդ․․․Ես շնորհակալ եմ այս զանգի համար, սա մի լուսավոր պահ էր, որ այս օրերի հարյուրավոր զանգերի եւ ՍՄՍ-ների մեջ, այսօր առանձնացավ, մի տեսակ շեշտվեց, որովհետեւ սա հերթապահ զանգ չէր, սա սրտից էր․․։ Գրում եմ սա եւ չգիտեմ, նա կա՞ այս վիրտուալ տիրույթում, թե ոչ, բայց դա եւս կարեւր չէ, մարդիկ, սիրեք մեկմեկու գնահատեք, վանեք նախանձը, չարությունը, նենգությունը․․․․․Նա իմ ընկերը չի եղել, բայց այսօր հասկացա, շատ ավելի է ընկեր ու հարազատ, քան լիքը ընկերներ, որոնք կորան անհետ եւ լավ է, որ կորան․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով