Նիկո´լ, ամբողջ Արցախը, այդ 7 շրջաններն էլ ներառյալ, Սերժ Սարգսյանն է ազատագրել, պահել և չի հանձնել

Նիկո´լ, ամբողջ Արցախը, այդ 7 շրջաններն էլ ներառյալ, Սերժ Սարգսյանն է ազատագրել, պահել և չի հանձնել: Իսկ դու բանակցային գործընթացում մսխում ես մեր կապիտալը, մեր դիրքերը: Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակդ արդեն «պտուղներ» է տալիս. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ադրբեջանում ԱՄՆ դեսպանն հանդիպել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին, քննարկելու ադրբեջանցիների՝ արցախ հետ վերադարձի հետ կապված հարցեր:

Սա փաստ է, որքան էլ դու զազրախոսես: Իսկ դո՞ւ ինչ ես անում. դու էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից չորս օր առաջ ես, ձեռքդ վերցնում մի կասկածելի ծագման շարադրություն, ներկայացնելով որպես նախկինում բանակցային գործընթացում եղած փաստաթուղթ և փորձում այդ կեղծիքով հանրության տրամադրությունը շոշափե՞լ: Յոթ շրջանների հանձնման մասին հորինած փաստաթուղթդ փորձում ես հանրային կյանքի օրակարգ ներմուծե՞լ, շատ լավ հասկանալով որ քո քայլերին հետևում են և համանախագահող երկրները և ադրբեջանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դու այնքան ես ներծծված ապազգային ոգով, Արցախյան պայքարի հանդեպ գենետիկ ատելությամբ, որ արդեն իրականն ու երևակայականդ չես կարողանում իրարից զատել: Դու վատթարագույնն ես, որ կարող էր պատահել ազգի հետ:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով