Նիկոլին այսօր հավատում են միայն հայհոյող կանայք, անիծող տղամարդիկ և ֆեյքերը. Գևորգ Գևորգյան

Այսօր տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը, ԱԱԾ նախկին պետը, երիտասարդ սպան սպանվեց կամ ինքնասպան եղավ… ողբերգական և հարցականներով մահ: Ու հայ մարդու մտածողության մեջ ոչ մի կերպ չի կարող ընկալվել, որ այս ցնցող դեպքի առիթով երկրի վարչապետը ընդհանրապես չարձագանքեց, չցավակցեց… ի ցույց դնելով մարդկային ողբերգության նկատմամբ իր անտարբեր և զազրախոս տեսակը:

Նիկոլին այսօր հավատում են միայն հայհոյող կանայք, անիծող տղամարդիկ և ֆեյքերը: Իսկ քաղաքական թիմն արդեն «թռնելու» ուղիների ակտիվ փնտրտուքի մեջ է, հուսալով, որ միգուցե հաջողվի խուսափել պատասխանատվությունից: Հենց իշխանության ներսում, շատերն արդեն գիտակցում են, որ սա ոչ այլ ինչ է քան մեկ անձի իշխանություն, որն առաջնորդվում է պետականություն քանդող, ազգը ոչնչացնող մեխանիզմով, որին էլ իրենք մասնակից են: Այս իշխանության օրոք ժողովուրդ տեսնում է միայն լրատվամիջոցների դեմ ուղղված ճնշումներ, փաստացի կալանավորված է 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, քաղաքական հետապնդումներ, բանտարկություններ, սոցիալական ճգնաժամ, սպանություններ, ամիսներ շարունակ ժամանակավոր պաշտոնակատարներով կառավարվող ուժային կառույցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թույլ չենք տալու, որ Ժողովրդին խաբած իշխանազավթները, այս երկիրը վերածեն բռնապետության, ոտնահարեն ժողովրդին, հասցնեն սոցիալական ծանր կացության ու հետո էլ այդ նույն անտարբերությամբ նայեն սոված մնացած, գործազուրկ դարձած մարդկանց և ԼՏՊ-ի ոճով խորհուրդ տան՝ իրարից պարտք անելով գոյատևել: Այլևս բոլորին է ակնհայտ, որ իշխանությունը գնում է ապազգային ճանապարհով, որի արդյունքում օրեցօր խորանում են արտաքին և ներքին, սոցիալական և բարոյահոգեբանական մարտահրավերները:
Նիկո´լ, այն ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, քեզ առավելևս չի հաջողվելու: Մենք ունենալու ենք ժողովրդավա´ր և ազգայի´ն արժեքներին դավանող պետություն:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով