«Մի՛ անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ». Հովհաննես Ազոյան

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է նախօրեին ծեծի ենթարկվելու մասին լուրը:

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. Մի՛ անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… Հետհեղափոխական Հայաստանում այն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով