Մենք մերին տեր չկանգնելով և ավիրելով՝ օրենքներ ենք հորինում, որպեսզի մեր դաշտը վարձով տանք ուրիշին, մեր գիտաշատողներին էլ սարքենք օտարի հպատակ

 

Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանը տիեզերագիտական կենտրոն էր: Օրգովի ռադիոօպտիկական և Բյուրականի օպտիկական ասղադիտակներն աշխատում էին մեծ թափով, համարվում էին ողջ աշխարհում գերժամանակակից, բայց նաև աճում ու զարգանում էին, ստեղծվում էին նորանոր կադրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Հայաստանի անկախացումից անմիջապես հետո տվյալ գործառույթներն ավարտվեցին: Գիտության տվյալ ճյուղերը համարվեցին անպետք և անիմաստ և նույնիսկ հետամնաց, այն աստիճանի, որ տվիչ սարքավորումների և անտետաների դետալները կարելի էր քանդել ու վաճառել: Հիմք դրվեց ուտիլիզացիայի գործընթացին, որի մի մասն իրականացնում էր հենց պետությունը, իսկ մյուս մասն իրականացնում էին այդ ամենից քաջալերված, անաշխատանք մնացած ստորին խավը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տեխնոլոգիային մենք անկանատես ենք եղել 30 տարի:

Պետությունը միայն դա է կարողանում անել: Քանդում ու ծախում են: Բյուրականը թեև գործում է, կա նոր մասնագետների և ժամանակակից տեխնոլոգիաների մեծ պակաս: Հերունու ռադիոօպտիկական դիտակը 2013-ից կոնսերվացված է և համարվում է գրեթե ոչ ավելին, քան մետաղական ջարդոն: Կայանից հանվել և հանձնվել են անգամ կաթսայատան խողովակները:

Ավելի անհասկանալի է «Քարահունջի» պատմությունը: Քարահունջ հնագույն աստադիտարանի տարածքում անհասկանալի պեղումներ են կատարվում, որի շրջանակներում քարերը հանվում և տեղաշարժվում են: Քարեր, որոնց անգամ մեռաղյա ջարդոն չեն և խաշի, քյաբաբի ու խորովածի գումարի էլ չեն կարող վերածվել և միայն պատմագիտական նշանակություն ունեն: Այսինքն մենք մեր ձեռքով քանդում և ավիրում ենք թե՛ մեր նորագույն աստղագիտական տեխնոլոգիաներն ու ապագան, թե՛ հնագույնը: Սակայն այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային Ժողովում քննարկվում էր «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ժամանկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, թե «տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու»:

Ըստ նախարարի խոսքի. «մենք հիմա կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել ու տարվում են, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան», սակայն ինչի՞ համար է պետք օտարերկրյա խաղացողներ մտցնել Հայաստան, եթե մենք կարող ենք աճեցնել ու զարգացնել մեր սեփականը, որն այսօր կորցնում ենք:

Այսօրվա դրությամբ Հայաստանում ավիրվում են թե՛ մեր տիեզերագիտական հնագույն պատմության հուշարձանը, թե՛ նորագույն և ժամանակակից ձեռքբերումը: Մենք մերին տեր չկանգնելով և ավիրելով՝ օրենքներ ենք հորինում, որպեսզի մեր դաշտը վարձով տանք ուրիշին, մեր գիտաշատողներին էլ սարքենք օտարի հպատակ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով