Մաշկային լեյշմանիոզի դեպք «Նորք» ԻԿՀ-ում

«Մաշկային լեյշմանիոզը պատմականորեն տարածված է եղել Հայաստանում: Սկսած 1999 թվականից պաշտոնական վիճակագրությամբ գրանցվել է 3 բերովի դեպք, տեղական դեպքեր չեն արձանագրվել:

Մաշկային լեյշմանիոզը մեղմ և բարվոք ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը սակայն կարող է առաջացնել այլանդակող սպիներ, քանի որ հիմնականում առաջանում է մարմնի բաց մասերում: Հարուցիչները կարող են լինել Լեյշմանիա ցեղի նախակենդանիների 3 տեսակներ, որոնք մարդու օրգանիզմ են թափանցում վարակված մլակների խայթելու ժամանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գաղտնի շրջանի տևողությունը 2-8 շաբաթից մինչև 3 տարի, և կլինիկական առանձնահատկությունները տարբեր տեսակների համար տարբեր է:

Տիպիկ մաշկային ախտահարումներն ունեն երեք շրջան. գաղտնի շրջանից հետո խայթած տեղում առաջանում է բորբոքային ինֆիլտրատ (թմբիկային շրջան), որը քայքայվում է, գոյացնելով խոց (հանգուցախոցային շրջան), որն էլ աստիճանաբար լավանում է և առաջանում է սպի»:

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով