Ղարաբաղից բոլոր տեղահանվածները պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց հողերը․ Մարիա Զախարովա

Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի բաղադրիչը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի հարցին։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Լեռնային Ղարաբաղյան խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաեւ բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր»,- ասել է նա։ Միաժամանակ նաեւ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես խաղաղ բանակցությունների կողմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն եւ համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա նաեւ հավելել է, որ եթե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու երկրների միջեւ, ապա Ռուսաստանն իր կողմից դրանց կաջակցի, սակայն պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով