Ձեր նշած բարելավումը ուղղորդեք «քայլող» կառավարության անդամներին

Հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողը հարց տվեց ինձ,թե ի՞նչ կարծիք ունեմ առողջապահական ծրագրերի վերաբերյալ:Բազմաթիվ անգամներ ասել եմ ու հիմա ևս փաստում եմ` կործանարար,ազգադավ,քանդող: Առավոտյան սոց. ցանցից տեղեկացա ,որ օպտիմալացման ենթարկվեց նաև մի այլ հիվանդանոց:Այսինքն կառավարությունում քննարկվել է և կարծում եմ որոշում է կայացվել,որ

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ -ն պետք է միավորվեն:2016 թվականին Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ-ի կողմից ստացավ «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր»:Փաստորեն 31 տարի գերազացանց աշխատանքի համար օպտիմալացնում ենք կենտրոնը:Փակվող ծննդատներ,հակատուբերկուլյոզային դիսպանսեր,հանրապետական անձավաբուժական կենտրոն,և մի շարք այլ բժշկական հաստատություններ այսօր կանգնած են անորոշության ճանապարհին:Հաջորդը ո՞րն է լինելու պարոն PR մենեջեր: Չնայած տվյալ հաստատություններին դադարում են ֆինանսավորելը,փոխարենը զարգացնում ենք հոգեկան առողջության խնդիր ունեցող բուժառուների իրավունքների իրացման բարելավման համար: Իրականում ես դեմ չեմ և նորմալ եմ համարում :Այո նրանք նույնպես մեր հասարակության մի մասն են կազմում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

:Բայց ասեք տեսնեմ `ա՞րդյոք հասարակությանը անհրաժեշտ չեն առողջ մարդիկ:Ա՞րդյոք մեզ պետք չեն նորածիններ`չմոռանաք 5000000 բնակչության մասին հայտարարությունը:Կամ երևի թե նկատի եք ունեցել հնդիկներին,պարսիկներին և օտար երկրներից եկած տրանսգենդերներին:Չէ չեմ զարմանում այս այս տեմպերով օր օրի ավելանում են անհավասարակշիռ մարդիկ:Մի փոքր հուսախափ անեմ ,մենք ամուր ենք ու կանգուն,մի մտահոգվեք:

Հ.Գ. Ձեր նշած բարելավումը ուղղորդեք «քայլող» կառավարության անդամներին:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով