Հրմշտոց՝ Ազգային ժողովում. 4 պատգամավոր հեռացվեց նիստերի դահլիճից

Քիչ առաջ Ազգային ժողովում բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների  և Արման Բաբաջանյանի միջև, ինչը վերածվեց քաշքշոցի, որին միջամտեցին նաև ԼՀԿ-ական ու իմքայլական պատգամավորները:

Ավելի ուշ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, մի շարք պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառվեցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչ այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից:

Մանրամասն `tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով