«Հրդեհից խմբագրությունը շարքից դուրս է եկել». «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյան

 

Այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին:

Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

«Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն  Սաթյանը168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբագրությունը  վնասներ է կրել:

«Հասկանո՞ւմ եք՝ խմբագրության կեսն «այրվել» է: Պատերը լրիվ սևացած են, հրդեհաշիջման ժամանակ ջուրը լրիվ ներս է լցվել: Մինչև ռեմոնտ չարվի՝ հնարավոր չէ այնտեղ մտնել-աշխատել: Փրկարարները ջարդուխուրդ են արել դուռը, պատուհանը: Լրիվ մուր է ու սևացած: Խմբագրությունը շարքից դուրս է եկել: Մամուլի շենքում շատ խմբագրություններ կան, բոլորը տուժելու են, քանի որ շենքում լույս չկա,   մալուխների հարցի լուծման համար 10 օրից ավելի  ժամանակ է պետք, այդ ընթացքում ինչպե՞ս ենք աշխատելու»,- նշեց Ռուբեն  Սաթյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Բաբայանը հայտնել է, որ վնասների հետ կապված հաշվարկներ պետք է արվեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով