Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն ոչինչ չի հայտնաբերել. բողոքարկելու ենք թե՛ քննիչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը. պաշտպան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ի կատարած խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, այդ տրամաբանությամբ նաև չեն հայտնաբերվել»,- ասաց փաստաբանը՝ նշելով նաև, որ այս պահին բնակարանում քննիչներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից բնակարանի խուզարկության թույլտվությունը փաստաբաններին չտրամադրելուն՝ Մակինյանն ասաց, թե որոշումն իրեն տրամադրվել է, չէր տրամադրվել մյուս պաշտպան Միհրան Պողոսյանին, և մինչև վերջ չի ծանոթացել Հրայր Թովմասյանը:

«Վերջինս խնդրեց տրամադրել որոշումը, չտրամադրվեց, ընթերցվեց քննիչի հայեցողությամբ՝ հատվածական: Իսկ ծանոթանալը չի ենթադրում, որ քննիչն ընթերցի, մենք լսենք: Կա դատավարական կարգ՝ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով չեն տրամադրվել Թովմասյանին, Պողոսյանին»:

Հարցին՝ դատարանի որոշման հիմնավորումներն ընդունելի՞ են փաստաբանների համար, Մակինյանն արձագանքեց, թե հիմնավորումները որոշմամբ երևալ չեն կարող. «Կարող են երևալ դատական գործում: Դատարանի որոշմամբ երևում է միայն, որ կա խուզարկության թույլտվություն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ անպայման բողոքարկելու են թե՛ քննիչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը, որը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով