«Հիմա ո՞ւմից եք բողոքում, ո՞ւմ առաջ եք փողոց փակում, ինչո՞ւ եք ձմռան էս ցրտին ընկել փողոցները».Մարգարիտ Եսայան

 

Երբեմն չեմ հասկանում մեր ժողովրդին․․Մոտ երկու տարի առաջ ոտքի ելան, իշխանություն փոխեցին,/սրա մասին կան նաեւ այլ տեսակետներ եւ գնահատականներ, բայց, եկեք ընդունենք, որ իրենք փոխեցին/, շատ լավ, հիմա ի՞նչու չեք ընդունում ձեր իսկ իշխանության որոշումները, քայլերը, ինչո՞ւ եք դժգոհում, ո՞ւմից եք դժգոհում, հավատո՞ւմ էիք չէ, որ ձեր սրտի վարչապետը ինչ էլ անի, ձեր սրտով կանի, հավատո՞ւմ էիք, չէ, որ նա ունի էն կախարդական փայտիկը եւ մեկ այե-հոպով ձեր խնդիրները կլուծի ու դուք հպարտ-հպարտ կվայելեք ձեր եփած ճաշը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դ ե վայելեք, ա՞ղի է, թե՝ թթու․․։Հիմա ո՞ւմից եք բողոքում, ո՞ւմ առաջ եք փողոց փակում, ինչո՞ւ եք ձմռան էս ցրտին ընկել փողոցները։ Մի քիչ համբերեք, գուցե հանուն ձեզ են սպանդանոցների հարցերը լուծում, գուցե հանուն ձեզ են ապրանքների գները բարձրանում, գուցե հանուն ձեզ են ներկվող ավտոմեքենաների գերեզմաններ դառնում ավտոշուկայի եւ նրան հարող մայթերը, գուցե հանուն ձեզ են փակվում ծննդատները, հանուն ձեր վաղվա օրվա, գուցե հանուն ձեզ են մարդկանց դրդում ինքնասպանությունների, գուցե հիմա այսպես է քայլում ձեր կառավարությունը՝ կարմիր գորգերի վրայով։ Ձեր հոգուն մատաղ, մի քիչ համբերեք եւ ամեն ինչ գուցե լավ կլինի։ Արդյո՞ք չեք մտածում, որ հանուն ձեր պայծառ ապագայի է այսօր պետական կառավարման եւ խորհրդարանում աշխատողների, նախարարների, պատգամավորների, նրանց օգնականների, խորհրդականների բարձր աշխատավարձերի կողքին տրվում մի քանի զրոներով պարգեւավճարներ, միլիոնների, այո։ Ժողովուրդ ջան, էս արդեն չեղավ, համբերությունը լավ բան է, էս էլ հո նախկին մերժված կառավարությունը չէ, ձերն է՝ ոտքից-գլուխ, մարմնի բոլոր մասերով․․․Ինչո՞ւ եք կասկածում, ինչո՞ւ եք ընդվզում, ինչո՞ւ հանգիստ չեք նստում տեղներդ եւ չեք վայելում ձեր հպարտ եւ անպարտ կառավարության եւ Ազգային ժողովի դարակազմիկ որոշումների պերճանքը․․․

Այո, երբեմն, ես մեր ժողովրդին չեմ հասկանում, էլ ի՞նչ եք ուզում՝ երկնքից՝ աստղե՞ր, կրա՞կ եք ուզում էս ցրտին․․․․Մի քիչ խղճացեք Նիկոլին, մարդ է, կամաց-կամաց կսովորի, կամաց-կամաց , յա՜, երեկ՝ մեկ, էսօր՝երկու ուզում եք էդ տղեն Կոպպերֆիլդ դառնա եւ ֆոկուս -մոկուս անելով ձեզ դրախտ տա՞նի․․․․․Խնայեք եւ հասկացեք վերջապես, էդ կարգի ֆոկուս մեկ անգամ է լինում, եղավ, դարձավ չէ՞ մարդը վարչապետ, թողեք վայելի, ինչո՞ւ եք հարամ անում էդ մարդու ուրախությունը․․Հանգիստ թողեք էլի նրան եւ իր քայլիստներին․․․

Մի խցկվեք փողոցներ եւ կառավարություն տանող ճանապարհը մի փակեք, երեկ տեսա անասնապահներին, օրեր շարունակ տեսնում եմ ծննդատների աշխատողներին, սեւազգեստ մայրերին, ավտոմեքենաներ ներկրողներին, ՋՈ-երի աշխատակիցներին․․․․Ի՞նչ ասեմ՝ համբերեք․․․․․Փողոցները մեկ անգամ են փակվում, եւ այլեւս չեն բացվում , իմացեք, պատմությունը դա է հուշում, դե, իսկ դա արդեն եղել է ձեր կյանքում․․․Վայելեք․․․Չեմ հասկանում, բայց սիրում եմ բոլորիդ ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով