Հերոսի կեղծ պապու, Աշոտի կեղծ տատու, արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ տեղեկատվության դեմ

Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ վիճակագրության վերջին երկու տարում մեր երկրում ճանապարհային կոլապս է: 2016 թվական 266 զոհ, 2018 թվական 343 զոհ։Վերջին երկու տարում ճանապարհների զոհերի կտրուկ աճ է գրանցվել: Ավելացած զոհերի թիվը տարեկան կազմում է ապրիլյան պատերազմի զոհերի քանակը: Այս ճանապարհային արյունալի ամենաթողությունը, որը երևում է նույնիսկ անզեն աչքով, այն գինն է, որի դիմաց պատգամավորական աթոռներին բազմած ու բոլ-բոլ պրեմյաներ ստացած մարդիկ փորձում են մոլորեցնել հասարակությանը:
Այսինքն իրենց եփած արյունոտ բորշը այսօր փորձում են իբր «ուղղել» բալային համակարգի ներդրմամբ, որը, կրկնում եմ, չի տարածվում ՀՀ-ում երթևեկող բոլոր վարորդների վրա: Ինչպես միշտ լինելու են արտոնյալներ ովքեր բալայինով վարորդականից չեն զրկվելու: Սա ես հետևողականորեն ու փաստերով կներկայացնեմ իմ էջում:
Եվ վերջում` հերոսի կեղծ պապու, Աշոտի կեղծ տատու, արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ տեղեկատվության դեմ: Մի հատ ձյուն գար…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով