Հերթական՝ շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

 

shamshyan.com-ի  տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 2-ին, շմոլ գազի թունավորմամբ հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։ Ժամը 20;20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գագիկ Շամշյանի տեղեկություններով թունավորվածներն են՝ 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա Շողեր Երոյանը, 17-ամյա Մանուկ Երոյանը, 34-ամյա Ալլա Թադևոսյանը, 37-ամյա Արթուր Երոյանը, 70-ամյա Շողիկ Զաքարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով