Հատուկ մեր պողոսների համար, շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին

Հատուկ մեր պողոսների համար, շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին։
Շատ սիրելի և հարգելի պողոսներ և մեր թագավոր պողոսապետ, այս հաշվարկի հիմքում ընկած է 2 գործոն. Երկրում մշտական բնակչություն ունեցողների թիվը և Համախառն Ներքին Արդյունքը։ Այսինքն, որպեսզի ստանանք ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արդյունքը պետք է բաժանել ՀՆԱ-ի թիվը բանակիչների թվի վրա։

Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր կարդալ՝ ՍՏԱՑՎԱԾ ԹՎՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՐԾԵՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք մեզ մոտ ըստ նույն IMF-ի այն նվազում է։ Վրաստանում կարծես թե թիվը չի փոխվում, իսկ այ ադերբեջանում նույնիսկ նախատեսված է %0.8 աճ։
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը այս տարի անցել է Վրաստանին և մյուս տարի կանցնի ադերբեջանին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, առաջին հերթին բնակչության թվաքանակի պակասեցման պատճառով։
Իսկ հիմա շաատ լավ լուրեր ձեր համար։ Եթե իրար հետ ձեռք ձեռքի տանք և կարողանանք այնպես անել, որ մի 500.000 հոգի Հայաստանից արտագաղթի, ապա մեկ տարի անց կլինենք աշխարհում առաջինը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով։

Դե ձեզ տենամ տղերք????

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով