«Հավը որ ձու ածելու հարցում սագին հետևի՝ հետույքը կպատռի, պետք չունես».Վահե Սարգսյան

Հրաչո’ ջան, խորին հարգանքներս այն մարդուն, ով քեզ խորհուրդ է տալիս՝ հետևել Աշոտյանի օրինակին: Գովելի է, որ նա լավ է հիշել Աշոտյանի պատգամավորական վաղ շրջանը, երբ նա, լինելով երիտասարդ՝ քննադատում էր ընդդիմադիր որոշ ծանրակշիռ գործիչների:

Բայց որոշ դաժան բաներ կան քո պարագայում, որը, ցավոք, հաշվի չի առել քո խորհրդատուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի դրվագով ասեմ. ԵՊՀ մեր ամբիոներից մեկի վարիչը, ով մերօրյա պատմագիտության ռահվիրաների շարքում է, մի անգամ դաժան դիտողություն արեց, մեղմ ասած, չափազանց համեստ գիտելիքների և դատողության տեր մի դոցենտի, ով ցանկանում էր գրել դոկտորական թեզ: «Անգամ չենք քննարկում՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ, դու պարզապես չպիտի գրես դոկտորական». պրոֆեսորի այս խոսքերի շուրջ արժի, որ մտածես:

Հիմա՝ Հրաչո ջան, եթե չի եղել պրոֆեսորի նման մեկը, ով ասի՝ դու պարզապես չպիտի մտածես հասարակական-քաղաքական քործիչ դառնալու մասին, ապա ուշ չի, եղբայր, վնասի կեսից հետ կանգնելը ևս օգուտ է:

Հավը որ ձու ածելու հարցում սագին հետևի՝ հետույքը կպատռի, պետք չունես: Քո այդ կարգավիճակում դու մի առաքելություն ունես՝ երեկոյան աղոթել, որ առավոտյան զարթնելուց Նրան նորից տեսնես իր աթոռին և մի օր ևս մթնեցնես ուրախ ու անհոգ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Եթե խորհրդատուդ առաջարկի քեզ՝ Աշոտյանի կամ մեկ այլ գրադարանից վերցնել համաշխարհային քաղաքական իսթեբլիշմենտի ներկայացուցիչներից որևէ մեկի գիրքը և փորձել կարդալ առաջին հինգ էջերը, ապա երկուստեք կհամոզվեք, որ ես միանշանակ իրավացի եմ

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով