Հանրապետական անձավաբուժական կենտրոնը կարող է փակվել

«Իրատես»-ը գրում  է

ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական անձավաբուժական կենտրոնը կարող է փակվել. այս տարվանից նախարարությունը դադարեցրել է կենտրոնին ֆինանսավորել պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, եւ հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցումը։

Կենտրոնի տնօրեն Անուշ Ոսկանյանը նշեց, որ իրենց հիմնական պացիենտները մինչեւ 18 տարեկան դեռահասներն են։ Հիվանդների 80-85 տոկոսը մշտապես պետական պատվերով են բուժվել, միայն 15-20 տոկոսն է վճարել ծառայությունների դիմաց։

«Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության նախարարությունից պարզաբանել են.

«Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով, եւ նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետեւաբար չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում»:

Նյութի աղբյուր՝ irates.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով