«Հանրային խորհրդի նախագահը՝ ընդդիմադիր կուսակցության դեմ ատելություն քարոզող».Հայկ Կիսեբլյան

Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի քաղաքական աշխարհի ամենա էպատաժային գործիչներից մեկն է, որը չի խորշում անգամ իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքներ և վիրավորանքներ գրելուց: Դա չխանգարեց նրան անգամ Հանրային խորհրդի նախագահ ընտրվելու գործում: Այսօր նա շարունակում է հանդես գալ իր հայտարարություններով և բացահայտ սատարել Հայաստանում գործող իշխանությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունվարի 6-ին Ստյոպա Սաֆարյանն իր էջում տեղադրել է 16 տարեկան աղջկան խեղդամահ անելով սպանելու մեջ կասկածվող երիտասարդի ֆեյսբուքյան էջի պատճենն ու գրել՝ ««Պահպանողական» մանկասպանը… Կանանց ու երեխաների դեմ բռնության չափերն ու ձևերը մտահոգիչ են դառնում»: Տվյալ նկարում, երիտասրադը պատկերված է ՀՀԿ-ի շալով և իր մեկնաբանությամբ շնորհակալություն է հայտնում ՀՀԿ երիտմիությանը: Այսինքն Ստյոպա Սաֆարյանը ««Պահպանողական» մանկասպանը» գրելով  դա է ակնարկում, որ երիտասարդը ՀՀԿ-ական է և մարդասպան: Այինչ զուտ նկարը բավարար չէ բարձրաձայնելու համար, որ այդ երիտասարդը ՀՀԿ-ական է, դա դեռ պարզել է պետք:

Ըստ մի շարք այլ նկարների էլ  նույն սկզբունքով առաջնորդվելով, նույն այդ երիտասարդին կարելի է համարել սորոսական գրանտներով աշխատող ՀԿ-ների անդամ:

Հարկ է նշել նաև, որ երիտասարդի մարդասպան լինելու հանգամանքը ևս ապացուցված չէ: Կարելի է կարծել, թե ՀՀ հանրային խորհդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեղյակ չէ նաև, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ և անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ կարծում սակայն, թե Ստյոպա Սաֆարյանը տեղակացված չէ այս ամենից: Ավելի շատ հակված եմ կարծելուն, որ Ստյոպա Սաֆարյանը շարունակում է ծառայություն մատուցել իշխանավորներին և անգամ անկախ այն հանգամանքից, որ այսօր նա ՀՀ հանրային խորդի նախագահն է, ատելության քարոզով է զբաղվում ընդդիմադիր կուսակցության հանդեպ:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով