Հայտնվել է ձայնագրություն, թե ինչպիսի ոչ թավշյա բարքեր են տիրում ՇՊՀ-ում

newsmedia.am-ի ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, թե իրականում ինչպիսի բարքեր ու կարգեր են տիրում Շիրակի Պետական Համալսարանում, ուր տարիներ շարունակ բարձրաձայնվող կոռուպցիոն սխեմաների մասին, մեկ անգամ չէ, որ մամուլում բարձրաձայնվել է:
Այժմ ՇՊՀ են եկել նորերը՝ թավշյա կառավարիչները, սակայն ձեռագրաբանությունը փոխելու միտում կարծես թե չի նկատվում:

Շիրակի պետհամալսարանում, ինչպես ասում են՝ լուսաբացները խաղաղ չեն բացվում: Մասնավորապես, ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը, շարունակում է գրեթե նույն ոճով ղեկավարել բուհը՝ ինչպես որ ժամանակին ղեկավարում էր հանրահռչակ ՀՀԿ-ական՝ Սահակ Մինասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, նշենք նաեւ, որ Շիրակի պետհամալսարանը խնդիրներ ունի ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաեւ խնդիրներ կան՝ հավատարմագրման հետ կապված:
Բայց դա ՇՊՀ-ին, ի դեմս նոր կառավարիչների, չի խանգարում աշխատել նախկին ռեկտորի ճիշտ նույն ձեռագրով:

Որպես օրինակ նշենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը , ոչ ավել ոչ պակաս դասաժամեր է գրում իր վրա, որոնք որ նա այսպես ասած չի պարապում, չի ղեկավարում պրակտիկաները, սակայն հաճույքով աշխատավարձ է ստանում՝ իր չկատարած աշխատանքի դիմաց:

Իսկ իրավապահները, մեկ այլ փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, արդեն տեւական ժամանակ է, ո՛չ մեղադրանք են առաջադրում Սերոբյանին, ո՛չ էլ որեւէ կարգավիճակ են տալիս վերջինիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ենթադրվում է, որ Սերոբյանի թիկունքում կանգնած են գործող իշխանությունները՝ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ:
Եվ հենց սա է պատճառը, որ Գյումրիում տարատեսակ լուրեր են շրջանառվում, որ Սերոբյանին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվի, եւ նա ջրից չոր դուրս կգա:

Հիշեցնենք, որ գրեթե 1.5 տարի առաջ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոռեկտորներից մեկը դատապարտվեց հենց նույն հանցագործության համար:
Սակայն ինչպես տեսնում ենք, նոր Հայաստանում եթե խնդիրը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին եւ նրանց համախոհներին, գործում են նախկին բարքերը՝ այն է հովանավորչություն ամենաբարձր մակարդակով:
Ստորեւ ներկայացնում ենք աուդիոձայնագրություն, թե իրականում այսօր ինչ բարքեր են տիրում ՇՊՀ-ում:

Ստորեւ ներկայացնում ենք ձայնագրություն, թե ներկայումս  ինչպիսի ոչ թավշյա բարքեր են տիրում ՇՊՀ-ում:

Ի դեպ, հավելենք  որ, ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ ՍերոբյանըԿԳՄՍ նախարարի  եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմի համբավ ունի…

NewsMedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով