Կենացի մասին

Նախապես ասեմ, որ խոսքի կենացային ոճը չեմ սիրում։

Կենացն ասելիքի կաղապարված և կանխատեսելի միջոց է։ Այն ստանդարտ կառուցվածք ունի և բոլորին հայտնի վերջաբան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենացի միջոցով ամբողջ ճշմարտությունը չես ասի, վատը լավ կներկայացնես, գեշը՝ սիրուն, փոքրը՝ մեծ, թույլը՝ ուժեղ, չունեցած տաղանդները՝ ունեցած։

Կենացի մեջ «ֆալշ» նոտաներ կան։

Կենացի մեջ մի քիչ անկեղծություն կա, մի քիչ՝ կեղծավորություն, մի քիչ՝ ձևականություն, մի քիչ՝ քծնանք, մի քիչ՝ պարտավորվածություն, մի քիչ՝ պաթոս, մի քիչ՝ սրտաճմլիկություն, մի քիչ՝ հեգնանք, մի քիչ՝ հումոր, մի քիչ՝ չափազանցություն, մի քիչ՝ խմածություն, մի քիչ … Թեև առանց դրա էլ չի լինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենացը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Դե ուրեմն, եկեք խմենք, որ … )))

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով