Կամ համախմբվելու ենք ու մշակենք սրանց իշխանությունից հեռացնելու իրավական ուղիներ, կամ լուռ դիտորդի դերում ականատես ենք լինելու պատմության մեջ հայկական պետության հերթական կործանմանը

Թուրքիան ցանկանում է վերականգնել օսմանյան կայսրությունը և այդ նախագծի շրջանակներում Հայաստանը լավագույն դեպքում մնալու է մի քանի շրջանի սահմաններում։

ԱՄՆ-ին Իրանին ռազմական հարված հասցնելու համար պետք է նաև Հայաստանի տարածքը։ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը դա թույլ չի տա, այդ պատճառով էլ ամերիկացիներին ձեռք է տալիս թուրքական նախագծի տարբերակը։ Կասկած չունենք, որ մի փոքր հնարավորության դեպքում Թուրքիան հարձակվելու է ՀՀ-ի վրա։ Դրանից խուսափելու միակ տարբերակը մեր ՀԱՊԿ դաշնակիցներն են, բայց մենք երկու տարի է ամեն ինչ անում ենք նրանցից հեռանալու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, կոչեր են հնչում ռուսական ռազմաբազան երկրից հանելու մասին։
Իսկ ինչ է պետք երկիրը գրավելու համար։ Դեռ հին աշխարհում եղել են անհայրենիք վարձկան զորքեր, որոնք մի թագավորի օգտին գրավել են ինչ որ տարածքներ։ Սրանց վարձը եղել է գրաված տարածքից վերցված ավարը։
Իսկ ինչ է պետք Հայաստանը գրավելու համար։ Իհարկե վարձկաններ հենց մեր ազգակիցներից, որոնք հատուկ դասընթացներ են անցել անգլոսաքսոնական «իրավապաշտպան նախագծերում» ու սորոսի գրասենյակներում: Գալով իշխանության, հրահանգ ունեն քանդել պետական համակարգը, թուլացնել երկիրը։ Փակել հիվանդանոցները, մանկատներն ու ծերանոցները, ջախջախել կրթությունն ու ազգայինը, սերմանել ատելություն, մարդկանց հանել իրար դեմ, երկրում ստեղծել քաոս։ Ավարը պետական գանձարանն է’ տար ինչքան կարող ես։
Արցախյան բանակցություններում վարած ապիկար դիվանագիտության հետևանքով Ադրբեջանը ոչ միայն զրկվեց ագրեսորի իր կարգավիճակից, այլ նաև իր հետ բանակցությունների սեղան է ուզում քարշ տալ ինչ որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»։

Ժողովուրդ, սա է իրականությունը։ Այս իշխանությունը հետևողական ձևով տանում է պետությունը կործանման։ Փաշինյանին սթափվելու կոչեր մի ուղղեք, անիմաստ է։ Մի քննարկեք նրա արածները։ Ժամանակի իզուր վատնում է։
Կամ համախմբվելու ենք ու մշակենք սրանց իշխանությունից հեռացնելու իրավական ուղիներ, կամ լուռ դիտորդի դերում ականատես ենք լինելու պատմության մեջ հայկական պետության հերթական կործանմանը։

Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով