«Խմբագիր, ով այդպես էլ չդարձավ վարչապետ».Գարեգին Պետրոսյան

Փորձեք «Հայկական ժամանակ» լրատվակայքի հրապարակումները կարդալ Նիկոլի ձայնով, հեղինակի ինքնությունն անմիջապես անթրաշ տեսքով հայտնվում է ձեր առաջ: Անհետաքրքիր ֆոկուսի էֆեկտ ունեցող երևույթը, ճիշտ է, արագ էլ կորցնում է գրավչությունը, բայց անպատասխան հարցերի քանակը դրանից միայն ավելանում է. որտեղի՞ց «ինքնալուծարվող երկրի» վարչապետին այդքան ժամանակ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչու՞ է կառավարչական գործընթացը մատնել ինքնահոսի, փոխարենն առավել մեծ ջանադրությամբ շարունակում է զբաղվել խմբագրական աշխատանքով:

Հիշյալ հրապարակումներում առկա շեշտադրումների պարզամտության շուրջ կարելի է երկար բանավիճել: Օրինակ վերջին նյութերից մեկը վերնագրել էր «Ընդդիմությունը գտնվում է նախապատրաստության փուլում»: Հրապարակումը սկսում է սեփական վախերը մյուսների վրա տարածելու հոգեբանական հնարքից (բացասական առումով հիշատակելով Ռ.Քոչարյանին) զաարգացնում մի հորինվածք, թե իբր ընդդիմությունը նախապատրաստվում է պետական հեղաշրջման (ստեղծելով իր համար որոշակի կամայական գործողությունների դաշտ), ավարտում նրանով, թե ընդդիումթյունը խնդիր ունի ամեն կերպ «սևացնելու» թավշյա «մեսիական» բարեփոխումները: Բայց սա ամենը չէ, պարզվում է՝ ընդդիմությունն «ավելի հեռուն գնացող» նպատակներ ունի. ուզում է հասարակությանն այն աստիճան մոլորեցնել, որ ենթադրյալ հեղաշրջման դեպքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս չգան փողոց ու չպաշտպանեն հեղափոխությունը: Երևի հեղափոխության հարյուր հազարավոր պահապաններ ասելով թավշյա խմբագիրը նկատի ունի դատարանների տոտալ արգելափակման կոչին հետևած (եթե իր քաղաքական թիմի անդամներին հանենք) մի քանի հարյուր հոգուն: Ինչևէ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարեց գորիսեցին կասեր՝ «Հերիք ա սարսաղ-սարսաղ խոսաս, գործիդ կա՛ց»…)

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով