«Խաբված ժողովուրդը արթնանում է քնից».Գևորգ Գևորգյան

Խաբված ժողովուրդը արթնանում է քնից:

Բարոյահոգեբանական ներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ, հուզական դաշտ ստեղծելով, մարդկանց սոցիալ հոգեբանության նուրբ կողմերը շահարկելով Նիկոլը և իր հետ քայլածները 2018թ.-ի ապրիլին եկան իշխանության: Շուտով երկու տարի կլինի և հասարակությանը տրված ոչմի խոստում կատարված չէ, փուչիկը պայթելու է շուտով: Եվ ուրեմն՝ հերթական էմոցիոնալ ֆոնն է պետք ստեղծել հետևյալ սցենարով. «անմեղ զոհի, հալածյալ արդարի կերպար, որին հարալածում են, բամբասում և չեն գնահատում չար մարդիկ, այս ամենին դիմակայելով երկիր է հզորացնում և պաշտպանում փրկիչը, բայց սրիկաները հասել են արդեն ընտանիքին, և ուրեմն այլևս հնարավոր չէ այս վիճակը տանել, պետք է հեռանալ: Բայց այնպես, որ պատասխանատվություն չլինի մի ամբողջ ազգի խաբելու և երկիրը 30 տարով հետ տանելու համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրի թիվ մեկ պատասխանատուն երկրի թիվ մեկ անպատասխանատուն է:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով