Իշխանությունը բոլոր միջոցները գործադրում է ստիպելու համար, որ ՍԴ դատավորները հրաժարական ներկայացնեն

Իշխանությունը բոլոր միջոցները գործադրում է ստիպելու համար, որ ՍԴ դատավորները հրաժարական ներկայացնեն, այդ ճանապարհին չպահպանելով անգամ բարոյական նորմերը: Սա պետականության ամբողջական կազմաքանդում է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահը, ստորագրելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու ԱԺ ընդունած օրինագիծը: Չի բացառվում, որ իշխանությունն իրեն հատուկ ձեռագրով կալանքի ենթարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, իսկ դատավորների նկատմամբ ուժգնացնի բարոյահոգեբանական ճնշումը:

Գիտակից և պետականության ճակատագրով մտահոգ մարդիք պետք է իրենց աջակցությամբ և զորակցությամբ կանգնեն իշխանության կողմից հետապնդումների ենթարկվող ՍԴ դատավորների կողքին: Սա մեր պայքարն է հանուն պետականության պահպանման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով