«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Տիգրան Սարգսյանին և Հրանուշ Հակոբյանին՝ ոչ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վատագույն ավանդույթները շարունակվում են (լուսանկար)

Դեկտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էին Տավուշի մարզի մի շարք համայնքներ… Շատերին մի հարց էր հետաքրքրում՝ ինչո՞ւ էին վարչապետը և նրա կինը զինվորական համազգեստներով՝ կամուֆլյաժներով… Իրո՛ք, հետաքրքիր է, թե ինչո՞ւ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2013 թ-ի հոկտեմբերին, երբ ՀՀԿ-ի կառավարության ներկայացուցիչները նույն զինվորական համազգեստներով մասնակցել էին կառավարության արտահերթ նիստին, արժանացան այդ ժամանակվա ընդդիմադիրների, իսկ նրանցից շատերն այժմյան կառավարության երկրպագուների ոչ թե քննադատությանը, այլև՝ ծաղրուծանակին…

Հատկապես քննադատներին նյարդայնացրել էին բանակում չծառայած վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի զինվորական համազգեստ կրելը… Ընդդիմախոսներն ուղղակի «ոչնչացրել» էին կին նախարարներին՝ Հրանուշ Հակոբյանին և Հասմիկ Պողոսյանին, ովքեր ևս կամուֆլյաժով էին եղել… Շատերի նման ինձ էլ բացարձակ դուր չեկավ, որ բանակում չծառայած և կին նախարարները, ովքեր բացարձակ կապ չունեին բանակի հետ, զինվորական համազգեստ էին հագնվել… Մինչև հիմա էլ այն կարծիքին եմ, որ բանակում չծառայած անձն իրավունք չունի զինվորական համազգեստ կրել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով