Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,-ասաց Նաղդալյանը։

Ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով