Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

 

shamshyan.com-ի   տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ին կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա-ին երկաթյա ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Խ-ն՝ գլխի մասում պատճառելով վնասվածք։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով