«Երկրորդ նախագահին վերաբերող մարտի 1 գործով ՍԴ-ի հնարավոր որոշումը պարզապես կանգնել է վարչապետի կոկորդին».Գարեգին Պետրոսյան

Երկրորդ նախագահին վերաբերող մարտի 1 գործով ՍԴ-ի հնարավոր որոշումը պարզապես կանգնել է վարչապետի կոկորդին:

Նախորդ տարվա մայիսի վերջերից բոլոր հնարավոր և անհնար միջոցներով թավշյա ծաղրածուն փորձում է կազմաքանդել իշխանական կամայականությանը հակակշռող վերջին պետական ինստիտուտը: Սաայն ապարդյուն: Այդ ուղղությամբ ձեռնարկված բազմաթիվ փորձերը, սաայն, ոչ միայն հաջողություն չեն ապահովել այս ընթացքում, այլև բացասական էֆեկտ են ձևավորել թե՛ գործող իշխանության, և թե՛ պետության միջազգային վարկի տեսանկյունից ընդհանրապես:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր էլ, ըստ «Հրապարակի» տեղեկության, տագնապած ծաղրածուն նախաձեռնել է հերթական հիմար արկածախնդրությունը. «մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից»:

Հ.Գ. Հիմարությունն այն է, երբ ամեն անգամ կրկնում եք նույն սխալը՝ ակնկալելով նոր արդյունք (Ա. Էյնշտեյն)

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով