«Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում».Էդուարդ Շարմազանովը`Փաշինյանին

Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։

Այդ էջի ընթացքում Ադրբեջանը պարտություն է կրել ապրիլյան պատերազմում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարո՞ղ է Իսկանդերները ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք են բերվել,այլ քո,բայց վրաներս խաբար չկա։

ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն,որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների,այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում,թե այդտեղ աղետալի բան կա։

Եվ վերջում,երբ մի թեմայից խոսում ես,նորմալ ուսումնասիրի նոր խոսի,թե չէ խայսաթիդ համաձայն նորից հերքելու ես ասածներդ կամ ջնջելու ես գրառումներդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.Լավ պրծանք,որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել։
Կարո՞ղ է մի օր էլ էդ էջը ամոթալի համարես։

Հ.Հ.Գ. Մի բան էլ,3 միլիոն «վարչապետներին» վերջապես ասա պետական հեղաշրջման փորձ եղե՞լ է,թե ոչ,որ իմանան ԱԱԾ-ն է ճիշտ,թե ԱԽՔ-ը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով